Էլ Նինյոն մեծացնում է ծայրահեղ շոգի, երաշտների և ջրհեղեղների վտանգը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) նախազգուշացրել է, որ առաջիկա ամիսներին «Էլ Նինյո» կլիմայական երևույթը կուժեղանա՝ մեծացնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծայրահեղ շոգի, երաշտների և ջրհեղեղների հավանականությունը։ Կազմակերպության գնահատմամբ՝ «Էլ Նինյոն» արդեն հաստատվել է և առաջիկա ամիսներին կշարունակի ուժեղանալ՝ զգալի ազդեցություն ունենալով տեղումների և ջերմաստիճանի բաշխման վրա։ Ըստ կանխատեսումների՝ այս երևույթի պահպանման հավանականությունը մինչև 2027 թվականի փետրվար գրեթե 100 տոկոս է։ Դրան նպաստում է Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածի բացառիկ բարձր ջերմաստիճանը, իսկ տարվա վերջում Էլ Նինյոն կհասնի իր առավելագույն ինտենսիվությանը։ ՀՕԿ-ը նշում է, որ «Էլ Նինյոն» կարող է ամբողջ աշխարհում փոխել տեղումների և ջերմաստիճանի սովորական ռեժիմները՝ առաջացնելով ծայրահեղ եղանակային երևույթներ։ Ներկայումս Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտու կենտրոնական և արևելյան հատվածներում մակերևութային ջրի ջերմաստիճանը զգալիորեն գերազանցում է բազմամյա միջին ցուցանիշները և շարունակում է աճել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12676

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով