Ուիլյամ Սարոյան հիմնադրամը հայտարարում է «Սարոյանական օրեր 2026» միջոցառման մեկնարկի մասին

Իննօրյա տոնակատարություն՝ նվիրված հայ-ամերիկացի նշանավոր գրող Ուիլյամ Սարոյանի կյանքին և ժառանգությանը ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 31 , 2026 թ. — Տոնելով Ուիլյամ Սարոյանի ծննդյան 118-րդ տարեդարձը։ Գալիք՝ սեպտեմբերյան առաջին շաբաթվա ընթացքում «Սարոյանական օրերը» կվերադառնան Երևան։ «Սարոյանական օրեր 2026» միջոցառումը, որը Ուիլյամ Սարոյան հիմնադրամն անցկացնում է մշակութային, կրթական և պետական առաջատար կառույցների հետ համագործակցությամբ, տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 4-ից 12-ը։ Իննօրյա միջոցառումների շարքը հանդիսատեսին կներկայացնի հայ-ամերիկացի նշանավոր գրող Ուիլյամ Սարոյանի կյանքին ու ստեղծագործական ազդեցությանը վերաբերող հազվագյուտ աշխատանքներ և նոր դիտանկյուններ՝ գրողի ստեղծագործական աշխարհը բացահայտելով արձակի, թատրոնի, կինոյի և արվեստի միջոցով։ Դուք ականատեսը կդառնաք բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մուլտիմեդիոն ներկայացմանը՝ «Ուիլյամ Սարոյանի իմերսիվ փորձառությանը» , որը միջոցառման բոլոր օրերին կցուցադրվի Գրականության և արվեստի թանգարանում։ «Մեծ ուրախություն է, որ մեր թանգարանը լցվելու է Ուիլյամ Սարոյանի՝ հոգին ջերմացնող էներգիայով և զգացմունքայնությամբ»,— նշում է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ «Մենք մեծ ուրախությամբ ենք սարոյանական այս իրադարձությունը տոնում Հայաստանում »,— նշում է «Ուիլյամ Սարոյան հիմնադրամ»-ի նախագահ Սքոթ Սեդրակյանը, – բոլորիդ սիրով հրավիրում ենք՝ բացահայտելու Սարոյանի հավերժ արդիական աշխարհայացքը, մարդասիրությունն ու անսասան լավատեսությունը»։ Միջոցառման ծրագիր Ուիլյամ Սարոյանի իմերսիվ փորձառությունը Բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մուլտիմեդիա ներկայացում՝ նվիրված Սարոյանի տասը նշանավոր ստեղծագործություններին։ Վայր՝ Գրականության և արվեստի թանգարան։ Ժամ՝ 11:00-ից։ Բաց է հանրության համար։ Մուտքը՝ տոմսերով: Տոմսերը կարող եք ձեռք բերել տեղում կամ առցանց գնմամբ։ Երկուշաբթի օրերին թանգարանը փակ է։ Սեպտեմբերի 4 Ուիլյամ Սարոյան․ ընթերցումների երեկո Նորահայտ ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկում, որը կկայանա Հայաստանում Ամերիկյան համալսարանի կազմակերպմամբ։ Վայր՝ Ամերիկյան համալսարան՝ Ակյան պատկերասրահ։ Ժամ՝18:00- Մուտքն ազատ է: Սեպտեմբերի 5 Գրքի շնորհանդես՝ Ուիլյան Սարոյան՝ «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» Սքոթ Սեդրակյանի կազմած և «Անտարես» հրատարակչության կողմից հայերեն հրատարակված այս նոր ժողովածուն ներառում է Ուիլյամ Սարոյանի՝ նախկինում չներկայացված պատմվածքները, որոնք տպագրվել են հայտնի պարբերականներում, բայց երբեք չեն ընդգրկվել սարոյանական ժողովածուներում` այդպես էլ մնալով մամուլի էջերում։ Միջոցառումը կազմակերպվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնի, Սթենֆորդի համալսարանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ուիլյամ Սարոյան հիմնադրամի և «Անտարես Մեդիա Հոլդինգ»-ի համագործակցությամբ։ Վայր՝ Հայաստանի ազգային պատկերասրահ։ Ժամ՝ 15:00։ Մուտքն ազատ է։ Սեպտեմբերի 6 Ուիլյամ Սարոյանի անվան մրցանակ՝ կարճ պատմվածքի համար Մրցանակը կշնորհվի «Գրքի երևանյան միջազգային փառատոնի» փակման հանդիսավոր արարողության ընթացքում։ Միջոցառումը կազմակերպվում է փառատոնի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։ Վայր՝ Հայաստանի ազգային պատկերասրահ։ Ժամ՝ 19:00։ Մուտքն ազատ է։ Սեպտեմբերի 7 Ուիլյամ Սարոյանը և կինոն Ուիլյամ Սարոյանի կինոգործունեության ուսումնասիրություն, որը կներկայացնի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ Վայր՝ ՀԲԸՄ՝ Երևան սրահ։ Ժամ՝ 18:30։ Մուտքն ազատ է։ Բեմական ներկայացում․ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» Թատերական ներկայացում՝ «Թատրոն տանիքում» թատերախմբի ներկայացմամբ։ Ժամ՝ 20:00։ Տոմսերը կարելի է ձեռք բերել տեղում և կանխավ՝ առցանց գնման տարբերակով։ Սեպտեմբերի 8 Բեմական ներկայացում․ «Երևակայական կերպար՝ Սարոյան անունով» Սարոյանի երևակայական պիեսի համաշխարհային պրեմիերան՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի և Ուիլյամ Սարոյան հիմնադրամի համագործակցությամբ։ Ժամ՝ 20:00։ Տոմսերը սպառված են։ Սեպտեմբերի 9 Նորաձևության երեկո «Արտույտ» հագուստի հավաքածուի ներկայացում՝ Ուիլյամ Սարոյանի արվեստի գործերի հիման վրա ստեղծված դիզայնով։ Հանդիպում դիզայներների հետ և հավաքածուի նախադիտում։ Վայր՝ «Արտույտ» կենտրոնակայան։ Ժամ՝ 19:00։ Մուտքն ազատ է: Սեպտեմբերի 10 Գիտաժողով՝ Ուիլյամ Սարոյանը և արվեստը Զեկուցումների շարք՝ նվիրված Սարոյանի կյանքի և ստեղծագործության տարբեր կողմերին՝ արվեստագետների, գիտնականների և ընկերների մասնակցությամբ։ Կազմակերպիչ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ Ժամ՝ 11:00։ Մուտքն ազատ է։ Բեմական ներկայացում՝ «Տարեկանի արտում» Ներկայացումը` Երևանի խամաճիկների պետական թատրոնի։ Ժամ՝ 19:30։ Մուտքը՝ տոմսերով: Սեպտեմբերի 11 Բեմական ներկայացում․ «Թրեյսիի վագրը» Սարոյանի դասական պիեսի նոր բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի և Ուիլյամ Սարոյան հիմնադրամի համագործակցությամբ։ Վայր՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն։ Ժամ՝ 19:30։ Մուտքը՝ տոմսերով: Սեպտեմբերի 12 Բեմական ներկայացում «Խաղողի այգին » և «Սարոյանական օրեր 2026» միջոցառման փակում: Ներկայացումը՝ HandArt թատրոնի, որին կհաջորդի ընդունելություն՝ նվիրված «Սարոյանական օրեր 2026»-ի ամփոփմանը։ Վայր՝ Բյուրականի բացօթյա թատրոն։ Ժամ՝ 16:00։ Մուտքը՝ տոմսերով։ Հիմնադրամի մասին Ուիլյամ Սարոյան հիմնադրամը, որը Սարոյանն անձամբ հիմնադրել է 1966 թվականին, պահպանում և տարածում է Ուիլյամ Սարոյանի ստեղծագործական ժառանգությունը։ Լինելով Փուլիցերյան և «Օսկար» մրցանակի դափնեկիր, դրամատուրգ և նկարիչ, Սարոյանը հանդիսանում է 20-րդ դարի մեծագույն գրական դեմքերից մեկը։ Հետադարձ կապ կարող եք հաստատել Սքոթ Սեդրակյան Ուիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ, Էլ. հասցե՝ [email protected] «Սարոյանական օրերի» գործընկերները Գրքի երևանյան միջազգային փառատոն, Գրականության և արվեստի թանգարան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Սթենֆորդի համալսարան, Creative Armenia, Հայաստանի ազգային գրադարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանում ԱՄՆ դեսպանատուն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների բաժին, Ֆրեզնոյի հայկական թանգարան, Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF), «Օրան», Թատրոն տանիքում, Երևանի պետական տիկնիկային թատրոն, ՀանդԱրտ թատրոն, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, Artuyt, ArmAs Wines, ARARAT կոնյակի գործարան, Ալեքսանդր հյուրանոց, Անտարես մեդիա հոլդինգ և Blue Wave։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12585

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով