Թուրքիան հայկական ինքնիշխանության ներքո է տեսնում ԹՐԻՓՓ-ը

Բիշքեկից արդեն երրորդ օրն է Հայաստանում քննարկվում է Փաշինյան–Պուտին հանդիպումը։ Բայց թերևս ամենահետաքրքիր հարցը մնացել է ստվերում․ ինչո՞ւ Պուտինը Գյումրիի ռուսական ռազմաբազայի հնարավոր հեռացման մասին խոսեց Էրդողանի հետ մեկուկես ժամ տևած փակ բանակցություններից հետո։ Չկա հիմք պնդելու, որ երկու իրադարձությունները կապված են, բայց դրանց հաջորդականությունն ինքնին արժանի է քննության։ Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ են Ուկրաինայում, Սև ծովում, Սիրիայում և Հարավային Կովկասում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այդուհանդերձ Մոսկվան ու Անկարան պահպանում են ռազմավարական նշանակության հարաբերություններ՝ էներգետիկայից մինչև առևտուր և տարածաշրջանային անվտանգություն։ Հենց այս պահին Երևանում ԵՄ աջակցությամբ հավաքվել են հայ և թուրք գործարարներ, քննարկվում են սահմանի բացումը, Կարս–Գյումրի երկաթուղին, նոր տնտեսական կապերը։ Մյուս կողմից՝ TRIPP-ը փոխում է ամբողջ տարածաշրջանի հաղորդակցային քարտեզը։ Ուստի հարցը միայն Հայաստան–Թուրքիա սահմանը չէ։ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ինչպիսի՞ Հարավային Կովկաս են պատկերացնում, և Հայաստանի եվրոպական մերձեցումը փոխո՞ւմ է նրանց հաշվարկները։ Այս մասին զրուցում ենք թուրքագետ Տիգրան Ազիզյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12592

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով