2020-ի պատերազմը, 2021–2022-ի ներխուժումները Հայաստանի տարածք, Լաչինի միջանցքի շրջափակումը և 2023-ի Արցախի հայաթափումը փլուզեցին անվտանգության այն համակարգը, որի վրա Հայաստանը երեք տասնամյակ կառուցել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դեռ 2025-ին Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի կողքը կանգնած կտրուկ հերքում էր այդ հարաբերությունները վերաֆորմատավորելու անհրաժեշտությունը։ Բիշքեկից հետո Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է դրանց վերաձևակերպման մասին, իսկ Պուտինն ասում է՝ եթե Հայաստանին Գյումրիի ռուսական ռազմաբազան պետք չէ, իրենք կհեռանան թեկուզ վաղը։ Սա արդեն միայն ռազմաբազայի կամ ԵՄ–ԵԱՏՄ ընտրության մասին վեճ չէ։ Հարցն այն է՝ ավարտվե՞լ է արդյոք հայ-ռուսական հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և ի՞նչ պետք է կառուցվի դրա փոխարեն։ Թեման քննարկել ենք հրապարակախոս, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



