«Bristol Cars»-ը վերադառնում է ավտոմեքենաների արտադրություն

1945 թվականին հիմնադրված բրիտանական «Bristol Cars» ընկերությունը հայտարարել է ավտոմեքենաների արտադրությունը վերսկսելու մասին՝ ներկայացնելով «Fighter» սուպեր մեքենան, որի մշակումը դադարեցվել էր 2011 թվականին։ Խոսքը նոր մոդելի մասին չէ․ ընկերությունը ավարտել է նախկինում չհավաքված Bristol Fighter-ի շասսիներից մեկի կառուցումը՝ օրիգինալ ինժեներական գծագրերի հիման վրա։ Fighter-ը երկտեղանի սուպեր մեքենան՝ 8 լիտրանոց V10 շարժիչով է, որը զարգացնում է 525 ձիաուժ, իսկ ընտրովի տարբերակում՝ 600 ձիաուժ։ Մեքենայի առավելագույն արագությունը կարող է հասնել մոտ 338 կմ/ժ-ի։ Դրանց գինը դեռ չի հրապարակվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12582

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով