Ուշակովը մանրամասներ է ներկայացրել Պուտինի, Ուիթքոֆֆի և Քուշների հանդիպումից

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆֆի և Ջարեդ Քուշների հանդիպումից։ Ուշակովի խոսքով՝ հանդիպումը եղել է բովանդակալից, կառուցողական և չափազանց անկեղծ և տևել է 3 ժամ 10 րոպե։ Նա նշել է, որ ամերիկացի բանակցողները խոստացել են Կիևում՝ առաջիկա շփումների ընթացքում, օգտագործել կարգավորման ուղիների վերաբերյալ Պուտինի ներկայացրած գնահատականները։ ՌԴ նախագահի օգնականի փոխանցմամբ՝ Ուիթքոֆֆն ու Քուշները լրջորեն պատրաստվել էին Մոսկվա այցին և կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ մի շարք առաջարկներ էին ներկայացրել։ Ուշակովը նաև հայտնել է, որ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակեն անձնական շփումները։ Պուտինն ամերիկացի բանակցողների հետ հանդիպման ժամանակ նշել է ռուսական զորքերի հաջողությունները և վստահություն հայտնել հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու հարցում։ Նա ընդգծել է ուկրաինական հակամարտության բոլոր սկզբնապատճառների վերացման անհրաժեշտությունը և վերահաստատել ԱՄՆ-ի հետ քաղաքական-դիվանագիտական լուծումների որոնման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։ Ուշակովի խոսքով՝ Ուիթքոֆֆն ու Քուշները «ի գիտություն են ընդունել» Պուտինի խոսքերը, թե «Կիևի ռեժիմն այլևս չի թաքցնում իր էությունը»։ Բացի Ուկրաինայի հարցից, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռուս-ամերիկյան հնարավոր խոշոր նախագծերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12600

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով