Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը

Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգում Սեմերու հրաբուխն է ժայթքել։ Այս մասին, հղում անելով դիտորդական կայանին, հայտնել է Antara գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ մոխրի սյունը հրաբխի գագաթից բարձրացել է 1000 մետր՝ ծովի մակարդակից հասնելով 4676 մետրի։ Ժայթքումն ուղեկցվել է թանձր մոխրի արտանետմամբ, որը տարածվել է դեպի արևելք։ Հրաբխի խառնարանից 5 կմ շառավղով տարածքում զբոսաշրջիկների և տեղի բնակիչների գտնվելն արգելվում է՝ շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով։ Սեմերուն Ինդոնեզիայի բարձրությամբ չորրորդ հրաբուխն է՝ ծովի մակարդակից 3676 մետր բարձրությամբ, և Ճավա կղզու ամենաբարձր գագաթը։ Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է շուրջ 18 հազար կղզուց և համարվում է աշխարհի ամենամեծ արշիպելագը, գտնվում է Խաղաղօվկիանոսյան «Հրե օղակում»։ Դրա պատճառով տարածաշրջանը բնութագրվում է բարձր սեյսմիկ ակտիվությամբ։ Ինդոնեզիայում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից շուրջ 130-ը գործող են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12650

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով