Հրդեհ՝ Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ բնակիչները տարհանվել են

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։26-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկի մոտ 8 քմ հատվածը և մոտ 10 գմ մալուխ։ Հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու։ Փրկարարները տարհանել են բնակիչներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով