Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 8 օդանավակայան է փակվել

Ինդոնեզիայի Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքման պատճառով երկրում ժամանակավորապես փակվել է արդեն 8 օդանավակայան։ «Antara» գործակալության հաղորդմամբ՝ դրանց թվում են Ջակարտան սպասարկող Սուկարնո-Հատտա և Հալիմ Պերդանակուսումա օդանավակայանները։ Թռիչքները դադարեցվել են նաև Լամպունգ նահանգի օդանավակայաններում, ինչպես նաև Բանդունգի, Կուրուգի, Հարավային Տանգերանգի, Պեսիսիր Բարատի և Պագար Ալամի շրջաններում։ Հրաբխի ակտիվ ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 4-ի երեկոյան։ Հրաբուխը լավայի շատրվաններ է արտանետել, իսկ մոխրի և ծխի սյունը բարձրացել է ավելի քան 15 հազար մետր։ Ինդոնեզիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ժայթքման ձայնը լսվել է մինչև 700 կիլոմետր հեռավորության վրա։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12659

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով