Իրանի հավաքականը կմասնակցի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ու կխաղաղ ԱՄՆ-ի տարածքում․ պաշտոնական

Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026-ի Աշխարհի առաջնությանն ու հանդիպումները կանցկացնի ԱՄՆ-ի տարածքում․ գրում է ArmSport-ը։ «Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ տեղեկությունը պաշտոնապես հայտնել է կառույցի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ «Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Իհարկե, Իրանի հավաքականը կխաղա ԱՄՆ-ում։ Պատճառը շատ պարզ է՝ մենք պետք է միավորվենք, որպեսզի մարդիկ միասին լինեն, սա մեր պատասխանատվությունն է։ Ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- ասել է Ինֆանտինոն»,- նշում է լրատվամիջոցը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով