Հարավային Կովկասում փոխվում են ոչ միայն հարաբերությունները, այլև փոխվում է ուժերի դասավորությունը։ Բիշքեկից հետո ավելի հստակ է դառնում նոր իրականությունը․ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները պատերազմից ու բանակցություններից տեղափոխվում են առևտրի, տարանցման և հաղորդակցությունների դաշտ, հայ-թուրքական սահմանը մոտենում է քաղաքական որոշման կետին, իսկ հայ-ռուսական հարաբերություններում արդեն բաց տեքստով քննարկվում են ռազմաբազան, երկաթուղին, էներգետիկ կախվածություններն ու փոխադարձ սահմանափակումները։ Միաժամանակ Իրանի շուրջ օղակը սեղմվում է, Թուրքիան ընդլայնում է իր ռազմաքաղաքական ազդեցությունը Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Ասիա, իսկ Հայաստանը փորձում է նոր հենարաններ կառուցել՝ Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Հնդկաստան, Իրան, Կենտրոնական Ասիա։ TRIPP-ը այս վերադասավորման առանցքային նախագծերից մեկն է, իսկ ռուսական ազդեցության նահանջը բացում է մի տարածք, որի համար արդեն մրցակցում են տարբեր ուժային կենտրոններ։ Հետևաբար հիմնական հարցն այլևս այն չէ, թե Հայաստանի հարաբերություններն առանձին վերցրած ինչպիսին են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի կամ Արևմուտքի հետ։ Գլխավոր հարցն այն է՝ ո՞վ է կառուցում Հարավային Կովկասի նոր կարգը, և այդ նոր կարգում Հայաստանը կարո՞ղ է դառնալ ինքնուրույն դերակատար։ Այս ամբողջ պատկերը քննարկել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



