Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չի չեղարկում իր այցը Ռուսաստան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Say Agency-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Աննա Սուբչևան։ «Եկեք… սպասենք։ Դեռ 24 ժամ չի անցել։ Մենք և ինքը՝ արտիստը, ոչինչ չենք չեղարկում, ամեն ինչ լինելու է»,- ասել է նա։



