Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ «Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։



