Մի օր մի իմաստուն թագավորի մոտ եկավ մի մարդ և հարցրեց, թե ինչպես խուսափել մեղքից: Թագավորը նրան հրամայեց մի անոթ վերցնել, լիքը լցնել յուղով և պտտել ամբողջ քաղաքում, այնպես որ ոչ մի կաթիլ յուղ չթափվի: – Եթե անգամ մեկ կաթիլ յուղ թափես, կհրամայեմ քեզ գլխատել, – ասաց թագավորը: Նա հրամայեց երկու զինվորների մերկացրած թրերը ձեռքներին կրկնակոխ հետևել այդ մարդուն և յուղը թափվելու դեպքում իսկույն գլխատել: Այդ նույն ժամանակահատվածում քաղաքում տոնավաճառ կար, փողոցները մարդաշատ էին: Առաջադրանքը կատարող մարդն այնքան զգույշ և զգոն էր, որ բաեհաջող պտտեց անոթը քաղաքում և ոչ մի կաթիլ չթափեց: Պտույտից հետո նա ուրախ վերադարձավ թագավորի մոտ: – Դե, պատմիր, թե ինչ տեսար քաղաքում շրջելիս, – հարցրեց նրան թագավորը: – Ոչինչ չկարողացա տեսնել, քանի որ միտքս ամբողջովին զբաղված էր յուղով: – Լավ, ուրեմն այդպես էլ վարվիր: Ամբողջ ուշադրությունդ, սիրտդ և զգացմունքներդ նվիրիր Աստծուն և Նրա կամքին, ինչպես որ արեցիր յուղով լի ամոթը տանելիս: «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9): Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը qahana.am



