ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Զելենսկին կարող է Մոսկվա ժամանել՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ «Նա տարբեր աղբյուրներով ազդակներ է փոխանցում։ Եթե այդքան ցանկանում է բանակցել, թող գա»,- ռուս լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ ասել է Յուրի Ուշակովը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ զրույցից, հետևաբար կպատասխանի նաև նրա հեռախոսազանգին։ «Կարծում եմ՝ անպայման կպատասխանի։ Պուտինը երբեք չի հրաժարվել զրույցներից»,- նշել է Ուշակովը։



