ՄԱԿ-ը աջակցում է ցանկացած ջանքերի՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ «Մենք խրախուսում ենք այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունների անցկացմանը», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների ուղևորությունները Մոսկվա և Կիև։



