Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 19–30, 2026 թ. Այս հոկտեմբերին Երևանը կդառնա բնության, քաղաքի և մարդկանց երկխոսության հարթակ։ Կենսաբազմազանության և քաղաքային բնության պահպանության թեմաներով Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է «Քաղաքային կենսաբազմազանության Գոտի», որտեղ 12 օրվա ընթացքում կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը։ Ի՞նչ է սպասվում Գոտում․ Երևանի բնապահպանական նախաձեռնությունների և նախագծերի ներկայացում թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ համերգային և մշակութային ծրագիր մասնագիտական և հանրային երկխոսություն՝ քաղաքային բնության ապագայի շուրջ «Քաղաքային կենսաբազմազանության Գոտին» լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12602

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով