Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 22/8 հողամաս հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2009 թվականի հուլիսի 7-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,03 հա մակերեսով, 564 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 7 անձի տրամադրված 4934,48 քմ մակերեսով 9 հողատարածք: Դրանք են՝ 1. 0,03 հա մակերեսով հողամասը, 2. 0,05308 հա մակերեսով հողամասը , 3. 0,0450 հա մակերեսով հողամասը , 4. 0,05 հա մակերեսով հողամասը , 5. 0,0451 հա մակերեսով հողամասը , 6. 0,08 հա մակերեսով հողամասը , 7. 0,02 հա մակերեսով հողամասը , 8. 0,0402 հա մակերեսով հողամասը , 9. 0,13 հա մակերեսով հողամասը : 10 անձի տրամադրված 11 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12607

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով