ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման համաձայն՝ աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում՝ ուսումնառությունն ավարտելուց հետո Հայաստանում աշխատելու պայմանով։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը հրավիրում է միջազգային առաջատար բուհերի շրջանավարտներին՝ իրենց գիտելիքն ու մասնագիտական ներուժը ներդնելու Հայաստանի տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացման գործում։ «Համագործակցության ենք հրավիրում տեխնոլոգիական և ճարտարագիտական (Technology & Engineering) ուղղություններով կրթություն ստացած մասնագետներին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում նորարարական լուծումների առաջխաղացմանն ու ոլորտի աճին։ Հետաքրքրված անձանց խնդրում ենք ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի Subject / Առարկա դաշտում պարտադիր նշելով՝ Top 50 University Graduate: Ձեր գիտելիքը, մասնագիտական փորձառությունն ու նորարարական մտածելակերպը կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։



