Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Սահակյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Համլետ Սահակյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնի, որը զբաղեցնում էր 2024 թվականի մարտից։ Համլետ Սահակյանի կենսագրությունը Ծնվել է 1982թ․ հունիսի 16-ին։ Կրթությունը 1999-2004 թթ․ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Որակավորումը՝ տնտեսագետ, Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ Այլ որակավորումներ ՀՀ Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված փորձագետ հաշվապահ ՀՀ Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված աուդիտոր Աշխատանքային գործունեությունը 2004-2006 թթ․ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ՝ hաշվապահ 2006-2024 թթ․ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ hարկային ծառայության ղեկավար 2024թ․ ապրիլի 2-ին նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Այլ գործունեություն Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիայի / PwC/ Լավ կառավարման ծրագրի (GGF) շրջանակում հարկային խորհրդատու Համաշխարհային բանկի Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդության (STAPL) ծրագրի շրջանակում խորհրդատու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում դասընթացավար Հայ-Ռուսական համալսարանում դասընթացավար /Առարկա՝ Հարկեր/ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասընթացավար/Առարկա՝ Հարկային հաշվառում/ Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի 2 որդի



