Ռուսաստանը համաձայնությունների չի գնում առանց շահերի բալանսի. Լավրով

Ռուսաստանը որևէ համաձայնության չի գնում առանց կողմերի շահերի բալանսի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և այլ երկրների միջև պայմանավորվածությունները հիմնված են պրագմատիզմի և փոխադարձ շահերի հաշվառման վրա։ «Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ մեկի հետ պայմանավորվում ենք, դա տեղի է ունենում պրագմատիզմի հիման վրա։ Առանց շահերի հավասարակշռության մենք որևէ համաձայնության չենք գնում»,- ասել է Լավրովը։ Ռուսաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև այլ երկրների հետ Մոսկվայի հարաբերություններում ազգային առանձնահատկությունների դերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12635

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով