Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Այս մասին հաղորդագրություն է տարախծել ՄԻՊ աշխատակազմը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակազմի ընթացիկ աշխատանքները, դրանց կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև արդյունավետության բարձրացմանն ու ներքին աշխատանքային մեխանիզմների շարունակական կատարելագործմանն ուղղված մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա անելիքներին և առաջնահերթություններին։ Պաշտպանն ընդգծել է աշխատանքների պատշաճ կազմակերպման, դրանց հետևողական իրականացման և հստակ արդյունքների ապահովման կարևորությունը, տվել համապատասխան հանձնարարականներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12637

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով