Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Իրանը պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին, եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները և ժամանակին այցագրեր տրամադրի Իրանի պատվիրակությանը: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Պլանավորվում է, որ մենք կմասնակցենք այդ հանդիպմանը, եթե, իհարկե, ընդունող երկիրը կատարի իր պարտավորությունները և ժամանակին տրամադրի մուտքի անցագրեր՝ համաձայնագրին համապատասխան», – ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է օգտագործել այդ հարթակը, որպեսզի պարզաբանի Իրանի դիրքորոշումը հրատապ հարցերի շուրջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12641

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով