Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Իրանը սահմանափակել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների մուտքի հնարավորությունն իր միջուկային օբյեկտներ՝ երկրի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Արևմտյան երկրների պահանջները բացարձակապես անհիմն են, քանի որ ԱԷՄԳ-ի՝ Իրանի միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումներն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի միջուկային կենտրոնների դեմ իրականացված հանցավոր և ագրեսիվ գործողությունների ուղղակի հետևանքն են», – ասել է Բաղային։ Նրա կարծիքով՝ եվրոպական երկրների՝ Իրանի միջուկային հարցը կրկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու փորձերը հակասում են անցած աշնանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ նրանց իսկ հայտարարություններին։ «Սա ապացուցում է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի այն դիրքորոշման իրավացիությունը, որ այդ մեխանիզմն անօրինական է և կիրառելի չէ», — հավելել է դիվանագետը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների վերականգնման «snapback» մեխանիզմը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12750

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով