Սարոյանը կաջակցեր խաղաղության ցանկացած միտումի

Վիլյամ Սարոյանին Հայաստանում հաճախ չափազանց նեղ ենք կարդացել՝ որպես «մեծ հայ գրող»։ Մինչդեռ նա նաև մեծ ամերիկացի գրող էր՝ հայկական հիշողությամբ։ Եվ գուցե հենց այս երկակիությունն այսօր նրա ամենամեծ քաղաքական ու մշակութային արժեքն է մեզ համար։ Բիթլիսից Ամերիկա հասած ընտանիքի որդին իր գրականությամբ ցույց տվեց, որ ողբերգության ժառանգորդը պարտադիր չէ հավերժ ապրի ողբերգության մեջ։ Նրա պատասխանը կորստին կյանքն էր, մարդը, հումորը, բարությունը և առաջ նայելու համառությունը։ Օգոստոսի 8-ից կամ Սպիտակ տանը ստորագրված եռակողմ խաղաղության գործարքից հետո, երբ հայ-ամերիկյան հարաբերությունները մտել են նոր փուլ, իսկ ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի խաղաղության, հաղորդակցությունների, տնտեսության և տեխնոլոգիական ապագայի կառուցման մեջ, Սարոյանին արժե նորից կարդալ։ Ոչ թե նրան քաղաքական կարգախոս դարձնելու, այլ հասկանալու համար՝ ինչպե՞ս կարելի է հիշել անցյալը՝ առանց անցյալի մեջ բանտարկվելու։ Եվ այս խոսակցությունը հատկապես կարևոր է ամերիկահայության հետ։ Սարոյանը կարող է դառնալ ոչ թե հիշողությունից հրաժարվելու, այլ հիշողությունը Հայաստանի ապագայի ուժի վերածելու լեզու։ Մինչ զրույցը սկսելը՝ ՀՅՈՒՐ Սարոյան հիմնադրամի տնօրեն ՍՔՈԹ ՍԵԴՐԱԿՅԱՆ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12750

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով