Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում

Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է ադրբեջանա-թուրքական համատեղ արտադրական ձենարկություն և տեղում ծանոթացել «SALVO» և «KAYRA» ռազմածովային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներքին արտադրության մեկնարկին, փոխանցում է Ermenihaber.am։ «MIRAS» ռազմաարդյունաբերական ընկերության և թուրքական «DEARSAN» նավաշինարանի համատեղ շահագործվող արտադրական օբյեկտում Ալիևը շրջայց է կատարել և դիտել ռազմածովային անօդաչու թռչող սարքերի փորձարկումները։ «SALVO»-ի զենքի համակարգերը ներառում են «Aselsan»-ի կողմից արտադրված 12.7 մմ գնդացիր և «Roketsan»-ի կողմից մշակված 70 մմ լազերային ուղղորդվող հրթիռ։ «KAYRA» կամիկաձե ռազմածովային մեքենան ունի 200 ծովային մղոն թռիչքի հեռավորություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12760

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով