Վահագն Ալեքսանյանն ու Անդրեա Բարբարա Բաումանին անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահագն Ալեքսանյանը նշել է․ «Շվեյցարիան Հայաստանի համար զարգացման մոդել է։ Մեր երկրները խորհրդարանական են, և մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հանձնառությունը և փորձը խորհրդարանական կառավարման տեսանկյունից»։ ԱԺ փոխնախագահը նշել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերակատարությունը։ Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Դեսպանի խնդրանքով Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների գործակցությանը, նշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունները։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում։ Առաջնահերթ է համարվել նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով