Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից քառօրյա այցով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում է։ Այդ մասին հաղորդագրություն է տարախել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովն անց է կացվում ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հովանու ներքո։ Այն համախմբել է ավելի քան 11,000 մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից, այդ թվում՝ նախագահների, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և գործարարների։ Մասնակիցներին ողջունել է նաև Ռաս ալ Խայմայի կառավարիչ, ԱՄԷ-ի Գերագույն խորհրդի անդամ Շեյխ Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին։ Քննարկումների առանցքում են ներդրումային նոր հնարավորությունները, միջազգային համագործակցության ընդլայնումն ու առկա ներուժի ներկայացումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12665

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով