Ռուսական հարվածից Ուկրաինայում վնասվել է Dunhill և Kent արտադրող ծխախոտի գործարանը

Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում ռուսական հարվածի հետևանքով վնասվել է ծխախոտի արտադրությամբ զբաղվող գործարան։ Համացանցում տարածվում են հարվածի հետևանքները պատկերող տեսանյութեր։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանը արտադրում է մի շարք հայտնի ապրանքանիշերի ծխախոտներ, այդ թվում՝ Dunhill, Kent, Lucky Strike, Pall Mall, Vogue, Rothmans և «Прилуки», ինչպես նաև glo տաքացվող ծխախոտային համակարգերի համար նախատեսված ստիքեր։ Ըստ նախնական տեղեկությունների, հարվածի պահին գործարանի աշխատակիցների շրջանում զոհեր չեն եղել։ Դեպքի հետևանքով ձեռնարկության տարածքում և շինություններում արձանագրվել են վնասներ։ Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, իսկ հարվածի հանգամանքներն ու պատճառված վնասի չափը ճշտվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12661

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով