Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեմը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ հետագա աշխատանքը։ Reuters-ի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Լոնդոնը վերահաստատել է Ուկրաինային իր աջակցությունը և ողջունել ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության բանակցությունների անցկացումը։ Զրույցի ընթացքում Բըրնհեմն ու Թրամփը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։



