Ռազմաբազայի թեման կապված է երկաթուղու հետ. 2 միլիարդ դոլարի պահանջը հենց դրա մասին է

Հունիսի 7-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ընտրություններն այլևս միայն իշխանության հարց չեն․ դրանք նաև երկրի արտաքին քաղաքական ուղղության շուրջ պայքար են։ Հաջորդ փորձությունը ՏԻՄ ընտրություններն են։ Այստեղ արտաքին ազդեցության համար միջավայրը նույնիսկ ավելի նպաստավոր է։ Մարզերում աշխատում են տարիներով կառուցված անձնական ու տնտեսական կապերը, տեղական հեղինակությունները, բարեգործությունը, աշխատատեղը, բաժանված գյուղտեխնիկան։ Համապետական ընտրություններում ընդդիմության ավելացած քվեները Մոսկվայում կարող են ընկալվել որպես ազդակ, որ Հայաստանի քաղաքական շրջադարձի հնարավորությունը դեռ փակված չէ։ Հետևաբար վտանգը պարզ է․ եթե Հայաստանի ուղղությունը չհաջողվեց փոխել կենտրոնից, կարող են փորձել ուժ կուտակել ներքևից՝ համայնք առ համայնք։ Պատասխանը ընդդիմության դեմ պայքարը չէ։ Պատասխանը ուժեղ պետությունն է՝ քաղաքական փողի թափանցիկություն, արտաքին միջամտության բացահայտում, ազատ ընտրություններ, ուժեղ լրատվամիջոցներ և քաղաքացի, որի քաղաքական ընտրությունը հնարավոր չէ գնել օգնությամբ կամ կախվածությամբ։ Մինչ զրույցը սկսելը ՀՅՈՒՐ «Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՂԵՎՈՆԴՅԱՆ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12721

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով