Փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի բնակարանում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 8-ին` ժամը 10։11-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է ժամը 10։51-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12726

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով