ԱՄՆ-ի դիրքորոշումը նպաստում է Ռուսաստանի հետ երկխոսությանը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ շփումներում ԱՄՆ-ը ելնում է «տեղում առկա իրողություններից», ինչը, նրա խոսքով, դրական արձագանք է ստանում Մոսկվայում և նպաստում երկխոսությունը շարունակելու պատրաստակամությանը։ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա թիմը հաշվի են առնում այն իրողությունները, որոնք, ըստ Ռուսաստանի, ձևավորվել են Ղրիմում, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում անցկացված հանրաքվեների արդյունքում։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ամերիկյան կողմի նման մոտեցումը Ռուսաստանը համարում է դրական և աջակցելի՝ ընդգծելով, որ դրա շուրջ Մոսկվան պատրաստ է շարունակել շփումները Վաշինգտոնի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12732

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով