Զելենսկին հայտարարել է եռակողմ բանակցությունների ձևաչափի ուղղությամբ առաջընթացի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան շարժվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ձևաչափի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Կիևն ու Վաշինգտոնը պայմանավորվել են նախապես համաձայնեցնել մանրամասները, ապա դրանք ներկայացնել հանրությանը։ «Մենք համաձայնության եկանք ամերիկյան կողմի հետ, որ եկեք այս ամենը միասին պատրաստենք, ապա ներկայացնենք հանրությանը», – ասել է նա։ Զելենսկին չի բացահայտել բանակցությունների հնարավոր ձևաչափի վերաբերյալ այլ մանրամասներ։ Եթե նման ձևաչափն իրականություն դառնա, դա կնշանակի Ուկրաինայի դիրքորոշման փոփոխություն, քանի որ նախկինում Կիևը պնդում էր, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է անպայման ներկայացված լինի նաև եվրոպական կողմը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12732

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով