Իրանը մտադիր է Ռուսաստանի մասնակցությամբ նոր ԱԷԿ-ներ կառուցել

Իրանը հետաքրքրված է Ռուսաստանից աջակցություն ստանալով՝ երկրում նոր ատոմակայաններ և էներգաբլոկներ կառուցելու հարցում։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ նշելով, որ Թեհրանի ցանկությունն այս ուղղությամբ «անկասկած» կա։ Ներկայում Իրանում գործում է մեկ ատոմակայան՝ Բուշերի ԱԷԿ-ը, որի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 2011 թվականին։ Ռուսաստանը շարունակում է կայանի ընդլայնման ծրագիրը՝ նախատեսելով կառուցել ևս երկու էներգաբլոկ։ Ռուս-իրանական համագործակցությունը չի սահմանափակվում միայն Բուշերի կայանով։ 2025 թվականի սեպտեմբերին երկու երկրները պայմանավորվել էին Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքում կառուցել չորս նոր՝ երրորդ սերնդի էներգաբլոկներ։ Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 25 միլիարդ դոլար։ Կողմերը նաև աշխատում են փոքր հզորության ատոմակայանի նախագծի ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով