Կաթողիկոսի գործը դատական համակարգի համար մարտահրավեր է

Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով արդեն տարօրինակ շղթա է ձևավորվել։ Մեկ դատավոր ինքնաբացարկ է հայտնում, երկրորդը գործն ուղարկում է այլ դատարան, երրորդը ընդդատության հարցով դիմում է Վճռաբեկ դատարան, իսկ հիմա աշխատանքից հեռանում է հենց այն դատախազը, որը քրեական հետապնդումն իրականացրել և մեղադրական եզրակացությամբ գործը դատարան էր ուղարկել։ Յուրաքանչյուր դրվագ առանձին կարող է ունենալ լիովին օրինական բացատրություն։ Դատախազությունն էլ պնդում է, որ Խաչատուր Գալստյանի հեռանալը գործի հետ կապ չունի։ Բայց իրավական պետությունը գնահատվում է նաև ամբողջ պատկերով։ Եվ պատկերն այսօր առաջացնում է պարզ հարց՝ ինչո՞ւ Հայաստանի դատաիրավական համակարգը չի կարողանում այս գործը հասցնել բովանդակային դատաքննության։ Այստեղ է առաջանում նաև վարչապետի նախկին ակնարկների հարցը՝ համակարգի ներսում գործող «խլուրդների» մասին։ Կա՞ նման համակարգային դիմադրություն, թե՞ հակառակը՝ քաղաքականապես զգայուն գործի շուրջ ստեղծված անվստահությունն է ստիպում դատավորներին առավել զգուշավոր լինել։ Սա այլևս միայն Գարեգին Բ-ի գործը չէ։ Սա Հայաստանի դատական համակարգի անկախության, դատախազության պատասխանատվության և օրենքի առջև բոլորի հավասարության քննությունն է։ Մինչ զրույցը սկսելը՝ հավանեք այս հարցազրույցը։ Ձեր հավանումն օգնում է, որ այս կարևոր իրավական քննարկումը հասնի ավելի մեծ լսարանի։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով