Քոչարյանը որդուն՝ Լևոնին, դաժանաբար օգտագործում է․ իրենք չեն ճանաչում ժողովրդին

Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը մտնում է վճռական փուլ։ Նախօրեին Կրեմլը բաց տեքստով հայտարարեց, որ Փաշինյան–Պուտին առաջիկա մոսկովյան բանակցությունների կենտրոնական թեման լինելու է Հայաստանի «զարգացման ուղին, կողմնորոշումը և հանրաքվեն»։ Բայց Հայաստանի եվրոպական ընտրությունը միայն քաղաքական հայտարարություն չէ։ Ռուսաստանի հետ շարունակում են կապված մնալ մեր ռազմավարական կարևորագույն ոլորտները՝ գազը, երկաթուղին, ատոմային էներգետիկան, արդեն նաև ռազմաբազան և սահմանների պահպանությունը։ Սեպտեմբերի 29-ին Երևան է գալու նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ նոր ատոմակայանի ռուսական առաջարկը քննարկելու համար։ Հիմնական հարցն այլևս «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ երկընտրանքը չէ։ Հարցն այն է՝ Հայաստանն ունի՞ իր ինքնուրույն ընտրության քաղաքական կամքը, տնտեսական դիմադրունակությունն ու անվտանգային ռեսուրսը, իսկ Եվրոպան պատրա՞ստ է ոչ միայն ողջունել այդ ընտրությունը, այլև Հայաստանի հետ կիսել դրա գինն ու ռիսկերը։ Այսօր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ խոսել ենք հենց այդ մասին՝ ԵՄ անդամակցության հայտից մինչև ռուսական գազ, ատոմակայան ու ռազմաբազա, իսկ արտաքին ընտրությունից՝ մինչև ՏԻՄ ընտրություններ, Եկեղեցու շուրջ ճգնաժամ և քաղաքացիության նոր քաղաքականություն։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12760

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով