Կատարը տարածաշրջանային գործընկերների և Չինաստանի հետ միասին ջանքեր է ներդնում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման համար, մամուլի ասուլիսում հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարության ԶԼՄ-ների հարցով վարչության ղեկավար Իբրահիմ ալ Հաշեմին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Մենք գործում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի հետ միասին՝ ճգնաժամին վերջ դնելու և տարածաշրջանում էսկալացումը դադարեցնելու նպատակով երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ», – ասել է ալ Հաշեմին։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի բացումն իրենից առավել մեծ կարևորություն է ներկայացնում տարածաշրջանի բոլոր կողմերի համար։



