Թեհրանը հարվածել է Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի և Հորմուզի նեղուցում նավերի՝ ի պատասխան իրանական լցանավերի խորտակման

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչպես նաև 10 նավ է թիրախավորել։ ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ խորտակել է իրանական նավթատար լցանավեր։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը X-ում հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին ոչնչացրել է իրանական 5 լցանավ այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է ամերիկյան ռազմածովային ուժերի ռազմանավը։ Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ռազմանավը խուսափել է հարվածներից և շարունակել պարեկությունը տարածաշրջանային ջրերում։ Հրամանատարությունը նշում է, որ Օմանի ծոցում ոչնչացվել է ԻՊՀԿ-ի չորս նավթատար լցանավ, ինչպես նաև մեկ նավ՝ Խարգ կղզու մոտ։ Հարվածներից առաջ ամերիկյան ուժերն անձնակազմերին հրահանգել են լքել նավերը։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ ԻՀՊԿ-ն հայտարարություն է

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13045

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով