Հրազենի նմանվող առարկայով հետապնդել է, հայհոյանքներ հնչեցրել

Սեպտեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թաղամասերից մեկում 33-ամյա տղամարդը վիճաբանել է մեկ այլ անձի հետ։ Միջադեպի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չէր ստացվել։ Վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ապա, իր առավելությունն ընդգծելու նպատակով, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և, շարունակելով հայհոյանքներ հնչեցնել հետապնդել է նշված անձին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացել է Ոստիկանություն։ Խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13039

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով