Քո ֆինանսները՝ քո ռիթմով. Հայէկոնոմբանկը ներկայացնում է իր նոր Visa Student քարտը

Visa Student քարտն ուսանողներին առաջարկում է ֆինանսների կառավարման ճկուն լուծում` մեկ քարտում միավորելով առօրյա գործարքների համար անհրաժեշտ հիմնական առավելությունները։ Ուսանողական փաթեթի հիմնական առավելությունները ․ Հայէկոնոմբանկի նոր Visa Student քարտն ամբողջական փաթեթ է՝ հարմարեցված ուսանողական կյանքի ռիթմին: Քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ միանվագ 1,000 դրամ վճարով՝ առանց տարեկան սպասարկման վճարի: Classic դասի այս քարտը հնարավորություն է տալիս ուսանողներին կատարել իրենց առաջին ֆինանսական քայլերը, մասնավորապես՝ քարտը բավական մատչելի պայմաններով վարկային գծի հնարավորություն է տալիս, ինչը շատ կարևոր առավելություն է: Բացի այդ, քարտն ուսանողների նախասիրություններին հարմարեցված հատուկ քեշբեքեր է տալիս: Student քարտի առավելությունների շրջանակն առաջիկայում ևս շարունակելու է ընդլայնվել: Պլանավորե՛ք, վճարե՛ք և խնայե՛ք Ձեր ֆինանսական ռիթմով՝ Հայէկոնոմբանկի Visa Student քարտով: Քարտը հնարավոր է պատվիրել Հայէկոնոմբանկի մասնաճյուղերում՝ ներկայացնելով ուսանող լինելու փաստը հավաստող փաստաթուղթ: Ծանոթացե՛ք քարտի մանրամասներին Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքէջում : 86 86 | aeb.am Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13019

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով