Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Բրազիլ հարաբերությունների զարգացմանն ուղղված ներդրման համար՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և միջպետական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Քննարկվել են նաև երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։



