Գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն մի շարք կարևոր քայլեր են իրականացվել։ Նա որպես օրինակ նշել է պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումները։ Նախարարը նաև անդրադարձել է Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրին՝ նշելով, որ դրանում Հայաստանի համար նախատեսվում է նոր Սահմանադրության ընդունում՝ գործընթացի ավարտի համատեքստում։ «Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նույնպես խոսվում է այս գործընթացն ավարտելու համար Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Դրա ժամանակը և վայրը Հայաստանի ներքին գործընթացն է։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը հստակեցրեց, որ Սահմանադրության տեքստը կհրապարակվի տարեվերջին», – ասել է նա։ Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, և պաշտոնական Բաքվի մոտեցումը մնում է անփոփոխ։ «Իհարկե, մենք կսպասենք գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը», – հավելել է Բայրամովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13013

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով