Էբոլայի նոր դեպք է գրանցվել Կոնգոյի ևս մեկ նահանգում

Կոնգոյում Էբոլայի ներկայիս բռնկումը տարածվել է նոր՝ Հարավային Ուբանգի նահանգ։ Նահանգի ժամանակավոր նահանգապետ Ժան-Ռենե Գալեկվա Վունդավեի խոսքով՝ Էբոլայից մեկ մարդ մահացել է, իսկ ախտորոշումը հաստատվել է լաբորատոր հետազոտությամբ։ Այսպիսով, Հարավային Ուբանգին դարձել է Կոնգոյի ԴՀ-ի յոթերորդ նահանգը, որտեղ արձանագրվել են Էբոլայով վարակման և մահվան դեպքեր։ Ըստ երկրի իշխանությունների՝ ներկայիս բռնկման ընթացքում Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայով վարակվել է 6843 մարդ, որից 3310-ը մահացել են։ Բռնկման էպիկենտրոնը Իտուրի նահանգն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13015

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով