Պուտինը ձմռանը կարող է ուժեղացնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին. Bloomberg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձմռանը կարող է ուժեղացնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ և ջեռուցման ենթակառուցվածքների ուղղությամբ, իսկ մինչև 2027 թվականը լուրջ խաղաղ բանակցությունների մեկնարկը քիչ հավանական է։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են եվրոպացի պաշտոնյաներ։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացները Մոսկվա և Կիև կատարած վերջին այցերի ընթացքում էական առաջընթաց չեն արձանագրել։ Ըստ աղբյուրների՝ Կրեմլը պատրաստվում է նաև ակտիվացնել Եվրոպայում հիբրիդային գործողություններն ու քաղաքական միջամտությունը՝ նպատակ ունենալով թուլացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Bloomberg-ի աղբյուրներից մեկի գնահատմամբ՝ Պուտինը հույս ունի մինչև հաջորդ տարվա գարուն ավելի շահեկան դիրք ձեռք բերել՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի տնտեսության կայունությունը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պենտագոնի քաղաքական հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբին սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է պատրաստ լինեն երկարատև հակամարտության և առաջնահերթություն տան Կիևին հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13002

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով