Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում՝ մատնանշելով մարտական գործողությունների պատճառով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թիվը: Այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնում Լիբանանի հարավում, առանձնապես Նաբատիեի շրջանում Իսրայելի ռազմական գործողությունների սրման կապակցությամբ: Նա դատապարտում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճը…. Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները», – նշվում է հայտարարության մեջ: Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգված է հիվանդանոցներին, բուժաշխատողներին և հանրային ինստիտուտներին իսրայելական հարվածների, ինչպես նաև հումանիտար օգնության մուտքի սահմանափակումների առնչությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12971

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով