ՊԵԿ պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է ՀՄԿ 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին․ հուշագիր է ստորագրվել

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է կոմիտեն։ Համաժողովի ընթացքում Հայաստանի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի և Ուզբեկստանի մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանման միջև ստորագրվել է «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՈւՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային կոմիտեի միջև շնագիտական ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության մասին» հուշագիր։ Նպատակն է ընդլայնել երկու երկրների մաքսային մարմինների կինոլոգիական ծառայությունների միջև համագործակցությունը, կիսվել մասնագիտական առաջավոր փորձով և ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդներով, ինչպես նաև կատարելագործել ծառայողական շների պատրաստման և ծառայության ընթացքում դրանց կիրառման գործընթացները։ Փաստաթղթով նախատեսվում է նաև գործակցության ամրապնդում կինոլոգ մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման ու որակավորման բարձրացման ուղղությամբ։ Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Ուզբեկստանի մաքսային մարմինների միջև մասնագիտական կապերի ամրապնդման և կինոլոգիական ծառայությունների կարողությունների զարգացման ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12972

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով