Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով ռազմական հարվածներ հասցնել Եմենի հութիներին, հայտնում է Axios-ը։ Թրամփը մերժել է՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն առայժմ չի նախատեսում անմիջականորեն միջամտել Եմենի հակամարտությանը։ Որոշումը կայացվել է այն ֆոնին, երբ հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ռազմավարական հատվածների նկատմամբ՝ մոտենալով Բաբ էլ-Մանդեբի նեղուցին, ինչը կարող է սպառնալ համաշխարհային առևտրին և նավթի արտահանմանը։ Միաժամանակ Վաշինգտոնը շարունակում է Սաուդյան Արաբիային տրամադրել հետախուզական և թիրախավորման տվյալներ։



