Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: « Արմենպրես »-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նախաքննության շահերից ելնելով։



