Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամանագրեր է ստորագրել Սկուպշչինայի՝ խորհրդարանի արձակման և հոկտեմբերի 25-ին նոր ընտրությունների նշանակման մասին։ Իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) ղեկավարությունը սեպտեմբերի սկզբին քվեարկել էր այն բանի օգտին, որ գործող նախագահը դառնա առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սերբիայի կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու։ Այնուհետև կառավարությունը Վուչիչին է փոխանցել խորհրդարանն արձակելու և ընտրությունների օրը նշանակելու առաջարկը։ Սերբիայի նախագահը, ինչպես և խոստացել էր, ստորագրել է Սկուպշչինայի արձակման և նոր ընտրությունների նշանակման մասին հրամանագրերը։



